▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցին մեր վերջին ճակատն է, հանձնեցինք՝ ամեն ինչ կորցնելու ենք ․ Նարեկ Մարգարյան

Եկեղեցին մեր վերջին ճակատն է։ Հանձնեցինք՝ ամեն ինչ կորցնելու ենք, գրել  է Նարեկ Մարգարյանը Instagram Stories-ում՝ Հայաստանի վերջին իրադարձությունների կապակցությամբ

Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք  ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան, որպեսզի բերման ենթարկեն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, սակայն պարզվել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է։

ԱԱԾ–ականներն այցելել են նաեւ Մայր Աթոռ, որտեղ լարված իրավիճակ է ստեղծվել։ ԱԱԾ–ի եւ ոստիկանության ուժերը, այդ թվում կարմիրբերետավորներն ու հատուկջոկատայինները, այստեղ էին, որպեսզի բերման ենթարկեն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Վերջինս սկզբում հայտարարեց, որ կգնա ԱԱԾ–ականների հետ, սակայն հավաքվածները թույլ չտվեցին։ Արդյունքում Միքայել Սրբազանը, Գարեգին Բ կաթողիկոսի հետ միասին վերադարձան Վեհարանում են։

Իրավապահները մեծ ուժեր էին կենտրոնացրել Մայր Աթոռի բակում։ Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարություն տարածեց, որ իրավիճակը չլարելու նպատակով իրենք որոշել են դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

Միքայել Սրբազանը իրեն աջակցող քաղաքացիների ու հոգեւորականների հետ ոտքով ուղեւորվել է Երեւան՝ ներկայացել Քննչական կոմիտե։

Դիտեք նաև՝


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին