▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկ, կանգնիր մեզ հետ՝ որպեսզի մեր լռությունը լինի բարձրագույն խոսք. ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականի տելեգրամյան ալիքը գրում է․ «Ապրիլի 24...

Օր, երբ ոչ միայն հիշում ենք անցյալը, այլ ապրում այն։
Օր, երբ 1.5 միլիոն անմեղ հայերի արյունը դառնում է մի ճիչ՝ ուղղված պատմությանը, արդարությանը, աշխարհին։

Ժամը 11:00-ին, մենք հավաքվում ենք Եռաբլուրի աստիճանների մոտ,

որպեսզի գլուխ խոնարհենք, բայց ոգով բարձր կանգնենք։

«ԴՕԿ» կուսակցությունը,
Քոչարի կուսակցությունը,
ինչպես նաև Ազգասերներ խմբի անդամները։
Մենք այնտեղ կլինենք՝ մեր հիշողությամբ, մեր ցավով, մեր պահանջով։

Որպեսզի նորից ու նորից ասենք՝ 
մենք չենք մոռանում, չենք լռում, չենք ներում։
1.5 միլիոն հայ՝ մանկան, մոր, ուսուցչի, գրողի, զինվորի...
բարբարոսաբար կոտորվեցին ոչ թե պատերազմում, այլ միայն այն պատճառով, որ հայ էին։

Եկ, կանգնիր մեզ հետ՝
որպեսզի մեր լռությունը լինի բարձրագույն խոսք,
մեր հայացքը՝ վկայություն, մեր քայլը՝ շարունակություն։

Հիշում ենք։ Պահանջում ենք։ Միավորվում ենք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին