▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդ Աշոտ Արսենյանը կամ «Ջերմուկ»-ի սեփականատերերը ե՞րբ են ազգային բրենդ դարձել․ Իշխան Սաղաթելյան

«Էդ Աշոտ Արսենյանը կամ «Ջերմուկ»-ի սեփականատերերը ե՞րբ են ազգային բրենդ դարձել։ Մենք «Ջերմուկ» հանքային ջրի մասին չենք խոսել, խոսել ենք նրա սեփականատերերի մասին, ովքեր ազգային հարստությունից օգտվելով հարստացել են ու այսօր մարդկանց կամքի վրա բռնանում են, այդ լծակներն ու հնարավորություններն ուղղորդում են, որպեսզի մարդիկ քվեարկեն օրվա իշխանությունը։ Մենք շատ պարզ իրենց հասկացնում ենք, որ ժամանակին Գրիգոր Զոհրաբն էլ էր Էնվեր փաշայի հետ նարդի խաղում, հետո տեսանք՝ ինչ եղավ»,- այս մասին Աջափնյակ վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին