▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցում համադասարանցիները դաժանաբար ծեծել են 8-ամյա տղային

Սեպտեմբերի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտից հարված ստանալու հետևանքով «որովայնի փակ վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները պարզել են, որ տուժածը Երևանի բնակիչ 8-ամյա Հ․ Մ․-ն է, ում մայրը ոստիկաններին հայտնել է, որ նուն օրը ժամը 17։00-ի սահմաններում հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի հանդերձարանում իր որդու վրա են հարձակվել դասընկերներ Կ․ Խ․-ն, Ռ․ Ղ․-ն, Հ․ Հ․-ն և Լ․ Գ․-ն և ոտքերով հարվածներ հասցրել որովայնի և կրծքավանդակի հատվածներում՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին