Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է դպրոցներից մեկի պատին փակցված «լավ սովորիր, որ լավ ապրես» գրությամբ պաստառը՝ կից գրելով․ «Սա Երևանի Աջափնյակ վարչական շրջանում վերջերս վերակառուցված դպրոցներից մեկի պատին է փակցված։ Ինձ թվում է կգմս-ն էս դպրոցների տնօրենների դիմաց պայման է դրել՝ շենքը սարքում ենք, ու նոր շենքում ոչ թե պետք է մեր մեծերի խոսքերն ու խրատները լինեն, այլ նիկոլի ու աննայի տխմարությունները։
Իրականում դպրոցների վերակառուցման անվան տակ հիմնովին ոչնչացնում են ինստիտուցիոնալ հիշողությունը, դպրոցի պատերը լցնում նիկոլենց հիմարություններով ու օդնոկլասնիկի մակարդակի անորակ ցիտատներով։ Փոխում են ամեն որակյալ հինը, ու տեղը աղբով լցնում։
Ու հարց չի առաջանում, թե ի՞նչը պիտի երեխան լավ սովորի, որ լավ ապրի։ Հայոց աղավաղված ու նիկոլի գրած պատմությո՞ւնը, պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ուրացո՞ւմը պիտի սերտի, Արցախի ադրբեջանական ճանաչե՞լը պետք է լավ սովորի, թե՞ եկեղեցու վրա հարձակումներն ու ճնշումները։
Իհարկե, այս իրականության մեջ կարաս լինես ապազգային ու լավ ապրես (քպ-ականները վառ օրինակ), բայց ո՞ւմ ա պետք տենց լավ ապրելը...։ Ո՞ւմ ա պետք ուրացման, դավաճանության, ապերախտության ու անհայրենիքության գնով փոր լցնելը։
Վահան Տերյանն իր «Հոգևոր Հայաստան» հոդվածում նման դեպքերի համար լավ նկատառում ուներ.
«Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնե։ Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան «նյութական Հայաստան» գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք «հոգևոր Հայաստանի» համար։
Հակառակ դեպքում մենք կնմանվենք մեր տգետ հայ բուրժուային, որ առատ ձեռքով նվիրում է իր ոսկին դպրոցական շենքեր կառուցանելու, առանց երբևիցե մտածելու՝ թե ինչպիսի՞, ի՞նչ դպրոց է լինելու այդ շենքի մեջ, թե վերջապես դպրո՞ց է լինելու դա... Ով լոկ շենքերի մասին է մտածում, նա «չգիտե ինչ է անում»։
Նայեցեք՝ մեր հայրենիքում դուք կգտնեք շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր, սակայն կգտնե՞ք արդյոք մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իր բարձրության վրա...
Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր հայրենիքը, հոգու և մտքի հպարտությամբ ճոխացնենք նրան»։
|