▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դու հիմա ընդդիմություն ես խաղո՞ւմ»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կրկնակի նախկին ՊՆ նախարար, ապա և ՌԴ-ում ՀՀ դեսպան (2024-ից պաշտոնաթող) Վաղարշակ Հարությունյանը քաղաքական հայտ է ներկայացնում։ Իր գործն է։ Բայց նման կերպ հանպատրաստից գալ ուղիղ եթեր՝ չունենալով նախընտրական գեթ մեկ լուրջ թեզ և խայտառակ կապիտուլյացիայի ենթարկվել կարող էր միայն ինքը։
Կրկնակի Գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը չկարողացավ պատասխանել պարզ հարցի՝ ինչպե՞ս վերականգնել ռազմատնտեսական բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև, դաշնակիցների փնտրտուքի հարցում Ռուսաստանից թռավ Հնդկաստանի գիրկը՝ մոռանալով, որ Հնդկաստանի վարչապետը՝ Մոդին, պրոսիոնիստական հստակ դիրքորոշում ունի և Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումից 2 օր առաջ Նաթանյահուի հետ մի շարք ռազմավարական պայմանագրեր է ստորագրել, դավաճանել է իր Բրիքսի գործընկեր Իրանին և այժմ ստիպված է թանկ գնով նավթ գնել ՌԴ-ից, իսկ վերջինս դեմ չէ օգտվել ստեղծված առիթից, որովհետև ինքն էլ պատերազմի մեջ է։ Եվ չունենալով նման տարրական տեղեկատվություն, ապագա քաղաքական առաջնորդը ԱՄՆ-ը փոխնալագահ Վենսին վերագրում է մի բան, որի մասին ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել ենք։
Ես խանդով չեմ վերաբերվում, երբ նոր քաղաքական հայտերի մասին լսում եմ, բայց կարող եմ վերապահում ունենալ մի անձի նկատմամբ, որին Նիկոլ Փաշինյանը 2019-ին վերադարձրել է գեներալ-լեյտենանտի պաշտոնը, ապա նրան նշանակել ՊՆ-ը նախարար, վարչապետի օգնական և ապա ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Վաղարշակ, Նիկոլը կարող է լինել հրեշ, բայց դու զուտ անձնական հարթության դաշտում պարտական ես իրեն, որովհետև որպես անշարժ և փոշոտ անագե արձանիկ գտնվում էիր ռազմաքաղաքական պահեստազորի մոռացված գզրոցներից մեկում։ Եվ դու հիմա ընդդիմություն ես խաղո՞ւմ։
Հ.Գ. Խորհուրդ ո՛չ սկսնակ Գեներալին, առաջին հերթին հրաժարվիր Նիկոլի ձեռքից ստացած գեներալ-լեյտենանտի կոչումից և հայտարարիր, որ անզիջում պայքար ես մղելու Հայրենիքի 1/3-ը զիջածի դեմ և դրա մասին գլխի ես ընկել պատահաբար վերջերս քվեների փոշիացման առաջարկի շրջանակներում։ Եվ հանրությունը միգուցե խղճա և մի քանի հարյուր քվե շաբաշ տա»։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին