▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոկտոր Մարկ Մարատ Հայը (Մարատ Հայրապետյանը) նշանակվել է Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների կոմիսար

Դոկտոր Մարկ Մարատ Հայը (Մարատ Հայրապետյանը) նշանակվել է Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների կոմիսար:

Դոկտոր Հայը Լոս Անջելեսի շրջանի Վերահսկիչների Խորհրդի նախագահ Քեթրին Բարգերի կողմից առաջադրվել է որպես Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների կոմիսար և նրա թեկնածությունը միաձայն հաստատվել է խորհրդի կողմից։

Պաշտոնավարման ժամկետը 4 տարի է և կոմիսարը կարող է վերանշանակվել ևս 4 տարով:

Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների Հանձնաժողովի պարտականություններն են խորհրդատվություն տրամադրել և խորհրդակցել Առողջապահական Ծառայությունների տնօրենի և Վերահսկիչների Խորհրդի հետ՝ Լոս Անջելեսի շրջանի հիվանդանոցային համակարգին առնչվող բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են հիվանդների խնամքի ընթացակարգին և ծրագրերին։

Լոս Անջելեսի շրջանը ներառում է 88 քաղաք, որոնց թվում են Լոս Անջելես, Բևերլի Հիլզ, Վեսթ Հոլիվուդ, Գլենդել, Բրբանք, Պասադենա, Մալիբու, Լոնգ Բիչ, Մանհեթեն Բիչ, Սանտա Մոնիկա, Քուլվեր Սիթի, Լանկաստեր, Մոնտեբելո, Սանտա Կլարիտա և այլ հայտնի քաղաքներ, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 10 միլիոն։

Դոկտոր Մարկ Մարատ Հայի մասին

Բացի Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների նորանշանակ կոմիսարը լինելուց դոկտոր Հայը ներկայումս հանդիսանում է նաև՝ - Կալիֆորնիայի Նատուրոպաթիկ Ասոցիացիայի նախագահ (2025–2029) - Գլենդել քաղաքի Արվեստի և Մշակույթի կոմիսար (2025–2028) - "The Guardian of Health”առողջապահական կենտրոնի հիմնադիր տնօրեն (2017-ից մինչ այժմ):

Նա ունի սննդաբանության և սննդային հավելումների գծով դոկտորի գիտական աստիճան, բնաբուժության դոկտորի աստիճան, արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան և երաժշտական կոմպոզիցիայի դոկտորի աստիճան։

Դոկտոր Հայը երեք անգամ վկայագրված նատուրոպաթ է, հավաստագրված հետևյալ մարմինների կողմից

- Կալիֆորնիայի Նատուրոպաթիկ Սերտիֆիկացման Խորհուրդ (CNCB)

- Ամերիկյան Նատուրոպաթիկ Բժշկական Սերտիֆիկացման Խորհուրդ (ANMCB)

- Նատուրոպաթիկ Քննիչների Ազգային Խորհուրդ (NBNE)

Դոկտոր Հայը ստացել է ազգային և միջազգային ճանաչում՝ արվեստի, մշակույթի, առողջապահության և գիտության ոլորտներում ունեցած իր ներդրումների համար։

Դոկտոր Հայը հանդիսանում է ցողունային բջիջների հետազոտման միջազգային ընկերության անդամ (ISSCR), այլընտրանքային և ամբողջական բժշկության մասնագետների ընկերության անդամ (SCAHP)։

Դոկտոր Հայը նաև Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի անդամ է՝ ակադեմիկոսի բարձրագույն գիտական կոչումով։

Դոկտոր Հայը ստացել է բազմաթիվ գնահատագրեր և շնորհակալագրեր ԱՄՆ Կոնգրեսից, ԱՄՆ Արդարադատության Դեպարտամենտից, Կալիֆորնիայի Նահանգային Ժողովից, Կալիֆորնիայի Նահանգային Սենատից, Լոս Անջելեսի քաղաքապետից, Գլենդելից և Լա Կրեսենտայից, ինչպես նաև շնորհակալագիր «Cedars-Sinai» բժշկական ցանցից՝ հրավիրվելով բանախոսելու Բեվերլի Հիլզի այդ հեղինակավոր հիվանդանոցում։

Դոկտոր Հայն արժանացել է «Բարձր Ձեռքբերումների Պարգև»-ին՝ Ամերիկյան Նատուրոպատիկ Բժշկական Ասոցիացիայի կողմից (ANMA):

Դոկտոր Հայը ստացել է երկու հեղինակավոր մեդալ բժշկության և առողջապահության ոլորտում.

• Բժշկության Նոբելյան մրցանակակիր, իմունոլոգիայի և միկրոբիոմի հետազոտությունների առաջամարտիկ Դոկտոր Իլյա Մեչնիկովի մեդալը՝ ազգերի առողջության ամրապնդման գործում իր գործնական ներդրման համար (ՌԲԳԱ)

• Բժշկության Նոբելյան մրցանակակիր, փորձարարական նյարդաբան և հոգեբան Դոկտոր Իվան Պավլովի մեդալը՝ բժշկության և առողջապահության զարգացմանն ուղղված ներդրման համար (ՌԲԳԱ)

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին