ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրառում է կատարել։
«ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դաստիարակությամբ զբաղվելու ժամանակն արդեն վաղուց անցել է։ Բայց ես ստիպված եմ դիմել իր մայրիկին․
Տիկի՛ն Հովհաննիսյան, նստե՛ք ձեր որդու հետ և բացատրեք, որ չի՛ կարելի կնոջ մասին այդպիսի բառապաշարով ու բովանդակությամբ խոսել։ Հասկացրե՛ք նրան, որ ընտանիք ունեցող մարդու համար դա անպատվություն է։ Որպես մայր արեք դա…
Իսկ թմրանյութի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի մասին միայն հետևյալը. նա ոչ միայն քաղաքական մշակույթի բացակայության մարմնավորումն է, այլ նաև՝ անպատասխանատվության։
Դատարաններում բազմիցս ապացուցվել է, որ նա դատավճռով հաստատված զրպարտիչ է։ Եվ ես վստահեցնում եմ՝ իր հնչեցրած ամեն ստի համար նա պատասխան է տալու։ Իրենով կզբաղվեն իրավաբանները։
Ես Հյուսիսային պողոտայում տուն չունեմ
Ես 4 տուն չունեմ: Ինչ ունեմ, հայտարարագրված է տասնյակ տարիներ առաջ հիփոթեքով գնված:
Նրա տարածած ստերը պետք է դադարեն թունավորել հասարակական դաշտը։
Խորհրդարանը պիտի ազատ լինի խուլիգանությունից, ստից և անհիմն մեղադրանքներից»,- նշված է հրապարակման մեջ։
Դիտեք նաև՝