Համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Դիանա Գրիգորյանն ու Ստեփան Ղամբարյանը միասին են։
Այս լուրերը սկիզբ առան օրեր առաջ Դիանա Գրիգորյանի ծննդյան խնջույքից հետո, երբ Ղամբարյանը կենացներ էր ասել այդ օրը, կարելի է ասել՝ թամադայություն արել։
Դիանա Գրիգորյանը Թերթ․am Life-ի հետ զրույցում հերքել էր իրենց սիրավեպի մասին խոսակցությունները.
«Մասնավորապես այս օրերին աշխատում եմ չչարանալ, որովհետև աստվածավախ ու աստվածապաշտ մարդ եմ, չեմ էլ ուզում անդրադառնալ չարամիտ ու չարախոս մարդկանց գրառումներին:
Ինձ համար շատ զարմանալի է: Այն մարդիկ, ովքեր նման բաներ են գրում, նրանց չեմ կարող լրագրող անվանել, որովհետև անհասկանալի նվնվոցով ներկայացնում են բաներ, որոնք նույնիսկ չեմ կարող նկարագրել, վերծանել կամ մեկնաբանել:
Քանի որ Ստեփան Ղամբարյանն իմ «Վերջին զանգը» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին, նա նաև հրաշալի հանդիսավար է, ծննդյանս արարողության կարևոր կենացները խնդրեցի, որ ինքն ասի»:
Դիտեք նաև՝