▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Եվա Բաղդասարյանն ու ամուսինը պարզել են երեխայի սեռը

Դերասանուհի Եվա Բաղդասարյանն, ով այս շրջանում չի նկարահանվում հեռուստասերիալներում, բավականին մեծ ակտիվություն է պահում սոցիալական ցանցերում: Ընդամենը մի քանի օր առաջ դերասանուհին հուզիչ հրապարակում էր արել Ինստագրամում`հայտնելով իր հղիության մասին:

Ապագա մայրիկի և հայրիկի կոչումով գլխարկներով դերասանուհին և ամուսինը հոլովակ էին նկարել ու ներկայացրել հետևորդներին`նաև ցույց տալով փոքրիկին` ուլտրաձայնային հետազոտությամբ:

«1+1=3  Մենք սպասում ենք քեզ»,- կից գրել էր Եվան:

Այսօր Եվայի ամուսնու`Էդգարի ծննդյան տարեդարձն է: Այս օրը կրկնակի տոն է նրանց համար, զույգը խնջույք է կազմակերպել ու պարզել սպասվող բալիկի սեռը. Եվան ամուսնուն որդի կպարգևի, ինչի առթիվ երջանիկ է և´ապագա մայրիկը, և´ ապագա հայրիկը: 

Դիտեք նաև՝

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին