|
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մարտի 18-ին Սամվել Կարապետյանի ապօրինի (տնային) կալանքի որոշման դեմ ներկայացրել ենք Վերաքննիչ բողոք: Այսօր ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը: Պատկերացրեք՝ նախաքննության ավարտի պայմաններում Դատարանը, ունենալով բոլոր հիմքերն ապօրինի տնային կալանքը վերացնելու համար, փաստացի խուսափել է որևէ կերպ այդ հարցին լուծում տալուց՝ թողնելով այն առաջիկա դատական նիստին: Ի դեպ նույնիսկ տեսաուղերձների հարցը չլուծեց Վերաքննիչ դատարանը: Մեր որոշ հիմնավորումների հետ համաձայնություն արձանագրվել է Դատարանի կողմից, սակայն այս ամենը դասագրքային քաղաքական հետապնդում է շուրջ 10 ամիս տևողությամբ: Եվրոպական կոնվենցիայի 5 և 18-րդ հոդվածների դասագրքային խախտում է: Իրավունքի ժխտողականություն է: Չնայած այս ամենին վստահ եղեք իրավունքը պետք է գերակայի և կգերակայի»։ |
«Դատարանը խուսափել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի հարցին լուծում տալուց»․ Արամ Վարդևանյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


