▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դառնում է զզվելի...

Հումորիստ, դերասան Արման Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 «Կան բաներ, որ մինչև դրանցից օգտվելն ավելի լավն են ու հաճելի, քան օգտվելու ժամանակ)):

Օրինակ՝ սուրճը… աղացած սուրճի ամանից հոտ ես քաշում՝ անուշ ու թանձր բույրից ավելի մեծ հաճույք ես ստանում, քան սուրճը եփելուց հետո խմելով:

Սիգարետը… բաց տուփից հոտ ես քաշում, թութունի անուշ բույրը հաճելի է, բայց հենց վառում ես՝ դառնում է զզվելի:

Նույնն էլ քաղաքականության մեջ է.

Թեկնածուն կամ քաղաքական ուժը մինչ գործի անցնելը հաճելի է իր գունավոր խոստումներով, բայց հենց անցնում է գործի՝ հասկանում ես, որ ոչ թե դու ես իր խոստումներից օգտվում, այլ ինքն է քեզանից օգտվում ու դառնում է զզվելի))»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին