▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում

Հունիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի Աջափնյակ թաղամասի դպրոցներից մեկում,- հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ոստիկանները պարզել են, որ դպրոցի հետնամասում վիճաբանություն է տեղի ունեցել 14-ամյա 2 տղաների միջև, որի ժամանակ 14-ամյա տղան իր մոտ եղած դանակով հարվածներ և մարմնական վնասվածքներ է պատճառել իր հասակակից տղային:  Պատանուն տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին