▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեղարկվել են տասնյակ չվերթներ, նաև՝ դեպի Երևան

Ռուսաստանի խոշորագույն «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը երկուշաբթի հայտարարել է, որ չեղարկել է ավելի քան 40 չվերթ՝ վկայակոչելով իր տեղեկատվական համակարգերի խափանումը: Ուկրաինամետ «Silent Crow» և «Cyberpartisans BY» հաքերային խմբերը ստանձնել են «Աէրոֆլոտ»-ի համակարգերի վրա հարձակման պատասխանատվությունը։

Հարձակման հետևանքով չեղարկվել են տասնյակ չվերթներ, այդ թվում՝ դեպի Երևան։

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, որտեղ գտնվում է «Աէրոֆլոտ»-ը, Telegram ալիքների հաղորդմամբ, խցանում է առաջացել, հարյուրավոր ուղևորներ չեն կարողանում թռչել Մոսկվայից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին