Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նորից նարկոտիկն ու ՔՊ-ն․ այս գիշեր Փարաքարում իսկական ամերիկյան մարտաֆիլմ է եղել. ձերբակալվել է Սոցապ նախկին նախարար, ԱՄՆ -ում դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը` Մկրտիչը` գրպանը, ասում են, նարկոտիկի փոքրիկ պարկերով․
Միջադեպին այսպես էլ գրանցվել .ՔՊ-ական դեսպանի ՔՊ-ական եղբորը` Մկրտիչ Մկրտչյանի Mazzerati 01 WM 808 մեքենան են կանգնեցնում պարեկները` կեսգիշերին իրենց հարազատ Փարաքարում։
Սա խուճապահար ծնկին դրած պայուսակը միանգամից տալիս է կողքի նստողին, պարեկները սրան իջեցնում են մեքենայից ու հենց սկսում են խուզարկել գրպանները , կողքի տղան անմիջապես իջնում ու փախչում էր մեքենայից, ոստիկաններն ընկնում են հետեւից, սա խուճապից ձեռքի պայուսակը շպրտում է ..․
Առգրավված պայուսակում զենք է եղել իմ տեղեկությամբ, ընդ որում չգրանցված։
ՔՊ-ական նախկին նախարարի եղբորը ` Մկրտիչին անմիաջպես ձերբակալում են ու հիմա Էջմիածնի ՁՊՎ ում է պահվում։
Մկրտիչ Արշակի Մկրտչյանի (ծնվ 1992թ.), Mazzerati 01 WM 808 մեքենան տուգանային հրապարակում է։
Ընկերը , ըստ աղբյուրի, հետապնդման մեջ է գտնվում։
Զեկուցել են վերեւներում , ՔՊ-ում լուռ մարսում են իրենց ներքին կեղտերի ու նարկոտիկի հերթական սկանդալի ինֆորմացիան.. ոստիկանությունը հուսամ չի կոծկի..»։