▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք, կրակոցներ` «Avenue Arzni» հյուրատանը. կան վիրավորներ

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արզնի բնակավայրում գործող «Avenue Arzni» հյուրատնից։ Կա նաև օպերատիվ տեղեկություն, որ ևս 2 հոգի նշված հյուրատանը ծեծի են ենթարկվել։ Այս պահին քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները պարզում են հրազենային վնասվածք ստացած և այդ 2 քաղաքացիների ինքնությունը։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, երկաթե դռան վրա էլ` ոտքի հետքեր։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին