Գագիկ Ծառուկյանն իշխանության համար Դոդի Գագո է դառնում, երբ սպառնում է նույն այդ համակարգի կայունությանը, գոյությանը: Մնացած դեպքերում` Ծառուկյանը իշխանության համար նույնյսկ սիրելի, հարազատ նեկայացուցիչ է,ընկեր, բարերար, գործարար: Երբ Ծառուկյանը սպառնաց հեղափոխությամբ, այլ կերպ ասած` թագավոր դառնալու հայտ ներկայացրեց, նրան <<չորով>> հասկացարեցին, որ նա ընդամենը մեկ մարզի ֆեոդալ կարող է լինել, այն էլ` Սարգսյանի <<դաբրոյով>>: Սա ինձ համար հասկանալի էր վաղուց, միշտ: Միամիտները, ովքեր Ծառուկյանի կերպարում նունիսկ Դանկո էին տեսնում, դա հասկացան երեկ, երբ նրա փեսան` Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Պարզ է, որ այս նշանակման հիմքում բացառապես Ծառուկյանի գործոնն է` մի մարզի կտրվածքով նրա ֆեոդալությունը լեգիտիմացնելու մոտիվով: Գագոն ֆեոդալ է, Կոտայքի տիրակալը` Սերժի ցանկությամբ ու <<դաբրոյով>>: Կասկած չկա, որ իշխանութոյւնը ինդուլգենցիա է տվել Ծառուկյանին` համակարգին հավատարիմ լինելու համար: Մյուս կողմից` մարզի ներսում կստեղծվի հակածառուկյանական բևեռ, որը գործի կդրվի, եթե Ծառուկյանը հանկարծ քաղաքական ամբիցիաներ դրսևորի: Արդեն իսկ պարզ է, որ մարզի ազդեցիկ քաղաքապետերը, մեղմ ասած, նորանշանակ մարզպետից անկախ են լինելու:
Ծառուկյանը թագավոր չդարձավ, բայց ֆեոդալ մնաց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին