▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարենցավանում որդին դաժանաբար սպանել է մորը

Չարենցավանում 68–ամյա կնոջը սպանել է որդին, գրում է ԱրմԼուր-ը։

Կայքի տեղեկություններով, ենթադրյալ սպանություն կատարողը նոր էր վերադարձել Ռուսաստանից, որտեղ ազատազրկման է դատապարտված եղել, և վերադառնալով Հայաստան՝ քրոջ աչքի առաջ առանձնակի դաժանությամբ սպանել է հարազատ մորը՝ Ս. Հովհաննիսյանին։

Ա. Հովհաննիսյանը ձերբակալվել է:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Չարենցավանի բնակարաններից մեկի հյուրասենյակում հայտնաբերել են տան տիրուհու՝ Կոտայքի մարզի բնակիչ, 68-ամյա Սուսաննա Հ.-ի դին։ Գտնվել են արյան հետքեր, իսկ պարանոցին առկա է եղել պարան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին