▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանր օրեր եմ ունեցել. ի՞նչ է պատահել Էմմա Շաբոյանին

Haycast-ի տաղավարում դերասանուհի և բլոգեր Էմմա Շաբոյանը պատմել է ԱՄՆ տեղափոխվելու մասին.

«Լացելով եմ եկել, շատ չուզենալով, պատրաստ չլինելով։ Եկա այստեղ ու այս 8 ամսից կլինի արդեն մեկ ամիսը, որ այդ վատ էմոցիոնալ  շրջանից դուրս եմ եկել։ Ուրիշա, երբ դու կամքով, դու քո երազանքով հայտնվում ես մի տեղ, որի մասին երազել ես, որի մասին ունես ինչ-որ պատկերացումներ, բայց ուրիշա, երբ դա անում ես հարկադրաբար։ Դու դա արել ես, որովհետև էդպես էր պետք։ Շատ ծանր օրեր եմ ունեցել…Ես վարում էի Հայաստանում 2014թ. մեքենա և կարծում եմ ավելի երջանիկ էի, քան հիմա, որ վարում եմ 2025թ. մեքենա, որն ավելի թանկ արժի, ավելի ճոխա, բոլորի համար երազանքա։ Մարդը հարմարվող էակա, բայց միևնույննա` էստեղ շատ բաներ ավելի թերի են, քան Հայաստանում, բայց և այնպես` այս երկիրն ունի հնարավորություններ, որը, ցավոք սրտի, չունի Հայաստանը»։

Կարոտի մասին խոսելով` Էմման անկեղծացավ. «Կարոտը գնալով շատանում ա: Ես շատ էմոցիոնալ մարդ եմ։ Երբեմն մարդիկ կան, անգամ չեմ կարողանում իրենց հետ խոսեմ…»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին