▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրիտանական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին

Դեկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը 10 ժամ տևած թեժ քննարկումներից հետո որոշում է կայացրել օդային գործողություն սկսել Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Որոշումը կայացվել է ձայների 397 կողմ և 223 դեմ հարաբերակցությամբ:

1 ժամ անց բրիտանական օդուժի 2 կործանիչներ դուրս են եկել Կիպրոսի «Ակրոտիրի» ավիաբազայից` ուղևորվելով դեպի Սիրիա: Այս մասին հյատնում է SkyNews-ը՝ հղում անելով  երկրի պաշտպանության նախարարությանը:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունում արդեն հաստատել են Սիրիայում ռազմական առաքելություն իրականացնելու տեղեկությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին