Թարմացված․ Բորիս Ավագյանը, որը նախորդ օրը փախել էր Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից, նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնասպան է եղել Հայաստանի հյուպատոսության շենքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Լրագրող Լիա Սարգսյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Բորիսին հայտնաբերել են մահացած: Այս տեսանյութը Բորիսը կեսգիշերին ուղարկեց ինձ, խնդրեց՝ օգնել:
Չեմ կարողանում որևէ բառ գտնել: Բորիսը ավելի քան 15 ժամ մնացել է ՀՀ հյուպատոսարանում, ու մահացել: ՔՊ-ական իշխանություն, մարդակերների իշխանություն:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին:
Նրան հայտնաբերել են զուգարանում, անգիտակից վիճակում»:
Դիտեք նաև՝
***