▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բորիս Ավագյանին գտել են մահացած՝ Սանկտ Պետերբուրգում` Հայաստանի հյուպատոսության շենքում

Թարմացված․ Բորիս Ավագյանը, որը նախորդ օրը փախել էր Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից, նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնասպան է եղել Հայաստանի հյուպատոսության շենքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին գտել են մահացած Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում։ Սանկտ Պետերբուրգի դատարանում երեկ պետք է որոշվեր նախկին բարձրաստիճան պաշտոնյա Բորիս Ավագյանի խափանման միջոցը։ Սակայն դատական նիստից առաջ Ավագյանը, ըստ հաղորդումների, խնդրել է դուրս գալ ծխելու և փախուստի է դիմել

Նրա նկատմամբ պետք է սահմանվեր խափանման միջոց՝ ավելի քան 4,2 միլիարդ ռուբլու մաքսային վճարներից խուսափելու գործի շրջանակում։

Ավագյանին անգիտակից վիճակում գտել են զուգարանում, որտեղ նա գտնվել էր մոտ 50 րոպե։ Այնուհետև բժիշկները արձանագրել են մահը։

Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Հայերեն թարգմանության աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին