Համացանցի օգտատերերի աչքից չի վրիպել, որ նախկին բուժքույր, այժմ Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանն ուղղագրական կոպիտ սխալ է թույլ տվել իր ֆեյսբուքյան էջի «Հակիրճ տեղեկություններ» բաժնում: Բարձրագույն կրթությունն անկարևոր համարող և «ամբողջ կյանքում տքնաջանորեն ինքնակրթվող» ՔՊ-ականը մեջբերել է ֆրանսիացի գիտաֆանտաստիկ գրող Բերնար Վերբերի խոսքերը, որոնցում «արհամարհել» բառը գրել է «արհամարել»: Դիտեք նաև՝ |