Թարմացված-ԱԱԾ հաղորդագրությունը․ Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։ Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։ Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք: *** |
Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան. ՌԴ հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳՆ նախարարներին և խնդրել է անել ամեն ինչ` ապահովելու այն հայերի անվտանգությունը, որոնք հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաքում` հարկադիր վայրէջքների պատճառով։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով, հունիսի 13-ի առավոտյան Բաքվում վայրէջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց թվում են Մոսկվայից, Մինսկից, Կազանից և այլ երկրներից Դուբայ չվերթերը։