Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Բաքվում ավտոբուսում սպանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է 47-ամյա Ֆաթիմա Շամիևան:
Պարզվել է, որ նրան սպանել է ամուսինը՝ ավտոբուսում սկսված վիճաբանության արդյունքում:
Ն. Մամեդովը կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել մանկահասակ դստեր ներկայությամբ: Ամուսինը կտրել է կնոջ պարանոցն ու հարվածներ հասցրել սրտի շրջանում:
Ըստ նախնական վարկածի` սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա: