Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանը Գյանջայում ԱՊՀ֊2025 խաղերի բացման ժամանակ ստորացրել է Հայաստանին
Մինչ որոշ հակահայ թրքասերներ ժողովրդին խաբում են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հեքիաթներով, Բաքուն բացահայտ ցույց է տալիս իր ատելությունը Հայաստանի և հայերի նկատմամբ...
Գյանջայում ԱՊՀ֊2025 խաղերի բացման ժանանակ կազմակերպիչները Հայաստանին և հայերին ստորացնելու նպատակով բեմում են դրել 44֊օրյա պատերազմում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի սիմվոլ "երկաթյա բռունցքը"... Ալիևը բազմիցս է հայտնել, որ "այդ բռունցքով նա կոտրել է թշնամու` հայերի ողնաշարը և գլուխը"...
Դե հաղորդավարի` հայերին թշնամի անվանելու մասին էլ չխոսեմ...
Հատուկ ուշադրության է արժանի այդ բռունցքի հայտվելու ժամանակ ազերի հանդիսատեսի "ոռնոցը", որը ապացույց է, որ Ալիևից բացի նույն ազերիներն էլ են ատում հայերին...
Ու սրանց հետ կապիտուլյանտ ոչնչությունը խաղաղություն է իբր հաստատում...
Ի դեպ, ԱՊՀ երկրներին ոչ ոք իրավունք չունի մեղադրել, քանի որ Գյանջայի ԱՊՀ֊2025 խաղերի անցկացման վայրի թեկնածությանը կողմ է քվեարկել Հայաստանը, որի ղեկավարը շատ լավ գիտեր, թե Բաքուն ինչ նպատակներով է այն նաև օգտագործելու...»։