▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակում հոգևորանների և նրանց վարձատրության մասին

Ըհը, մեր պայքարիստ-աթեիստները խոսակցության նոր թեմա ունեն․ վիձիծե լի, ՊՆ-ն այսուհետ 150-300 հազար դրամ աշխատավարձ ա տալու բանակի հոգևոր սպասավորներին, ամա՜ն․․․ արդեն մի երկու քննադատական փաստարկ տեսել եմ, որոնցից իբր տրամաբանության հոտ ա գալիս․ թե բա ինչի պետք ա պայմանագրային շարքայինը ավելի քիչ ստանա, քան սարկավագը, կամ էլ՝ ինչի ա Եկեղեցին վայիս լինում բանակի փողերին, ինչի՞ Մայր Աթոռը չի հոգում այս ծախսերը։

Նախ, մինչև էս երկու հարցերին պատասխանելը, ցանկանում եմ մի երկու բառով նկարագրեմ, թե ինչ են իրականում անում հոգևորականները ու ինչ փաստացի գործառույթներ են իրականացնում բանակում։

Գիտե՞ք, որ երբ ծառայում ես ու նամանավանդ 18 տարեկան են, բանակում դու մի տեսակ վայրիանում ես, կռկվում ես, հոգեղենը-աբստրակտը տեղը զիջում է ռոբոտի պես կատարողական ու ֆունկցիոնալ լինելուն, իսկ խիղճը, բարոյականությունը, լավ-վատ տարբերելու չափորոշիչներն ու այլ նման բաները կաղապարվում են զինվորական կանոնադրության սահմաններում ու տվյալ զորանոցի ներքին խոհանոցում։ Սա ունի իր լավ կողմերը, սա ունի իր վատ կողմերը, բայց լավերն ավելի շատ են, իսկ վատն էն ա, որ որոշակի պրոֆիլակտիկա զինվորին էլ ա պետք, սպային էլ, որ վերջնակապես ռոբոտի չվերածվի։

Հոգևորականները այսպես թե այնպես նպատում են դրան։ Անգամ կաարճ շփումը նրանց հետ, զինվորի հոգում կրկին արթնացնում ա քաղաքացիական կյանքով ապրող մարդուն, ով կարող է մի պահ դուրս գալ կանոնադրության ու զորանոցի կաղապարներից, լսել ու մտածել ավելի էմպիրիկ բաներ մասին ու պարզապես հանգստանալ։

Բացի դրանից, փաստացի, մեր բանակում հոգևորականները հաճախ կատարում են նաև զինվորական հոգեբանների ֆունկցիա, իսկ զինվորական հոգեբանն արդեն սպա է, իսկ սպան ստանում է 200 հազարից ավել աշխատավարձ։ Ցավոք, մեր բանակում դանդաղ է ընթանում ռազմական հոգեբանի ինստիտուտի կայացումը ու փաստորեն նրանց գործը մասմաբ անում են նույն այդ հոգևորականները, ինչը թույլ է տալիս ամորտիզացնել զինծառայողների սթրեսսն ու հոգեկան լարվածությունը։

Գումարած այս ամենին, հոգևորականները նույնպես վտանգում են իրենց կյանքը, վկան էլ թող լինի դիվերսիոն հարձակման ժամանակ վիրավորված սարկավագը։

Ու այսքանով հանդերձ, կգտնվի՞ ինչ որ ողջամիտ մարդ, ով կասի, որ չէ, մեկ է իրանք արժանի չեն այդ գումարը ստանալուն։ Կարծում եմ, որ չէ, եթե իհարկե այդ մարդը կատաղի աթեիստ, կամ էլ անհավատ ու պարզապես կտցրած մարգինալ չէ։

Ինչու այդ գումարը չի տալիս Մայր Աթոռը, այլ տալիս է բանակը։ Չգիտեմ։ Մայր Աթոռի ներկա վիճակով էլ հիացած չեմ, Գարիկին էլ համարում եմ մեր Եկեղեցու պատմության ամենաախմախ ու խայտառակ կաթողիկոսներից մեկը, բայց չեմ պատրաստվում ենթադրություններ անել, թե ինչու չեն կարողանում սրա համար փող հատկացնել։

Փաստացի, բանակում հոգևորականը պահանջարկ վայելող ու խիստ օգտավետ ինստիտուտ է ու այն պետք է լինի և եթե այն ծառայում է մարտունակության ապահովմանը և չկա ուրիշ ֆինանսավորող, ստիպված այդ բեռն իր վրա է վերցնում բանակը ու դա լավ կողմից է բնութագրում ՊՆ-ին և վատ՝ ՀԱԵ վերնախավին։

Կոնստանտին Տեր-Նակալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին