Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Կարպիս Փաշոյանի հետ հարցազրույցում դերասան Վարդան Պետրոսյանը բացատրում է (ուղիղ չեմ մեջբերում), որ Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր չի գրել, որ չկոտրվի: Իր ասելով` չի արել` հաշվի առնելով, որ հասարակությունը, հատկապես երիտասարդները իրենից օրինակ պիտի վերցնեին:
Եթե Վարդան Պետրոսյանը նստած լիներ քաղաքական հայացքների կամ համոզմունքների համար, ինչ-որ տեղ ասածը կարելի էր ընդունել, բայց նա նստել էր կոնկրետ հոդվածով, կոնկրետ արարքի համար: Եվ իր իրավիճակի պարագայում պետության ղեկավարի անունով ներման խնդրագիր գրելը, այսպես ասենք, ոչ մի կերպ «զապադլո» լինել չէր կարող, ավելին` անձամբ ես կհամարեի ողջամիտ արարք:
Եթե ոմանց կողմից սիրված արտիստը պետության և պետության ղեկավարի հետ իրավահարաբերությունների մեջ մտնելը համարում է «ծնկի գալ», ու ավելին` դա բացատրում է, իբր, երիտասարդներին օրինակ ծառայելու հանգամանքով, վախենամ նա մոլորության մեջ է: Անձամբ իմ համար ասվածը նշանակում է թքած ունենալ պետության վրա:
Բա եթե արտիստը սա է, իշխանությունն ու ընդդիմությունն ինչ պիտի լինեն:
ՀԳ. Հետաքրքիր է, եթե Պետրոսյան Վարդանի հետ պատահած դեպքը (տնից-տեղից հեռու) տեղի ունենար Ֆրանսիայում (ուր նա երկար ապրել է), ինքը Մակրոնին գրելն էլ էր «զապադլո» համարելու՞:
Դիտեք նաև՝