▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բա չեմ լսում ձեր վայնասունը». Նաիրա Զոհրաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բա չեմ լսում ձեր վայնասունը:
Մի անհասկանալի պերսոնաժ Թագուհի Թովմասյանին ասել է՝ «գնա սեռավարակի թեսթ հանձնի»։ Երեկվանից սպասում եմ քաղակԾիվիստկաների, կանանց իրավունքներով զբաղվող ծյոծաների վնգստոցին։ Երեկվանից սպասում եմ Հայաստանում լանչ ծամելու համար հավատարմագրված միջազգային կառույցների ոռնոցին։ Ոռնոց չկա։ Վնգստոց չկա։
Կնոջը սեռավարակի թեսթ հանձնելու ուղարկողը Նիկոլի ֆրակցիայի քարտուղարն է։ Նիկոլ, փաստորեն, դու և սեռավարակի թեսթին ֆուլ ok ես։
Տարիներ առաջ իմ անձնական, սուգուբը անձնական ֆեյսբուքյան էջում տեղադրեցի «Վիտամին» ակումբի Զառայի մի հումորեսկը կնոջ ու կնգա տարբերության մասին։ Պարզապես լավ հումոր։ Ու գնաց….
Խորհրդարանի բոլոր կնիկները՝ անկախ սեռից, «մարդու իրավունքներով» զբաղվող բոլոր դրամաշորթները, ֆեմինիզմի ու սեքսիզմի բոլոր շահառուներն ինձ հրապարակներում վառելու, հետո այրված մարմինս քառատելու, դրանից հետո մի հատ էլ գիլյոտինի ենթարկելու կոչեր արեցին։
Իմ էջում հումոր տեղադրելու համար ես կանչվեցի Ստրասբուրգ, որովհետև ֆեմինիստ անսեռները միջազգային բոլոր օթյակները ջրախեղդ էին արել նամակներով, որ չի կարող մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ լինել մեկը, ով ղժժում է հայ կնոջ սուրբ կերպարի վրա։ Կստածի, հայ կնոջ սուրբ կերպարի թեմայով իմ վրա ամենախիստ դանոսները գրել էին լեսբիները, տրանսգենդերներն ու Բեռլինում, այսպես կոչված «խաղաղության ճամբարներում» ադրբեջանցի «խաղաղասերների» հետ նույն վրանում քնածները։
Լավ, օքեյ, բա հիմա ո՞ւր եք։
Կին պատգամավորին հրապարակավ նողկալի բան են ասել ու րոպեների ընթացքում էդ ասողը պիտի իր մանդատը դներ՝ որպես մինիմում։
Ձայն չկա։
Իսկ գիտե՞ք ինչի չկա։ Որովհետև ձեզ համար ցանկացած արժեք, ցանկացած իրավունք ավարտվում է այնտեղ, որտեղ ձեր մորթի ու լափի սահմանագիծն է»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին