▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել... Արթուր Ջանիբեկյանի կինը Երևանից լուսանկարներ է հրապարակել

Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը, ով հայտնի է ռուսական շոու բիզնեսի շրջանում, իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որին կից ավելացրել է Համո Սահյանի հայտնի բանաստեղծությունից հետևյալ տողերը. «Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել...», որին կից ավելացրել է հետևյալ հեշթեգները՝ Երևան, իմ սեր, լավագույն քաղաք:

Նշենք նաև, որ Էլինան հրապարակել է նաև Հանրապետության Հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի՝ վերջին տարիների լուսանկարները:

Հիշեցնենք, որ Էլինան պարբերաբար խոսում է Հայաստանի և դրա հանդեպ տածած մեծ սիրո մասին` նշելով, որ հպարտանում է իր ազգությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին