▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս մեթոդով ծառերի համատարած սպանդը՝ նման աղտոտված օդի ու փոշու մակարդակով քաղաքում՝ անթույլատրելի է»

Էդուարդ Հայրումյանի  ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Երեկ և առաջին օրը Պարոնյան փողոցի երկայնքով հատվել են բոլոր ծառերը, որպեսզի տեղը «թանկարժեք» ծառեր տնկվեն։

Բոլոր նման դեպքերում պաշտոնական լրահոսով ժողովրդին ցույց են տալիս միայն մի քանի հատ փտած ու փչակով ծառեր, իսկ կանաչապատման ղեկավարն ասում է, որ 20 տարի այստեղ սաղարթ չկար։

Իհարկե, մենակով կամ մի քանի հոգով, անհնար է կանգնեցնել այս ամենը, բայց գոնե նայեք իմ տեսանյութները և տեսեք իրականությունը։

Փոխարինման ենթակա ծառեր իրոք կան, էլ ավելի շատ Երևանում դատարկ բնաբաժակներ ու «տկլոր» այգիներ կան, բայց էս մեթոդով ծառերի համատարած սպանդը, նման աղտոտված օդի ու փոշու մակարդակով քաղաքում, ուղղակի անթույլատրելի է»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին