▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ամենը տեղի է ունեցել Արամ Սարգսյանի կուսակցության թաղապետների աչքի առաջ․ Չախոյան

Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան  գրառումը՝ կից տեսանյութով․ 

Երևանի ամենամեծ այգու բարեկարգման աշխատանքների տենդերը 2023թ-ին շահել է «Երվադա» ՍՊԸ-ն, և երեք այգիներն արդեն քանդվում են։

Այդ «բարեկարգումների» համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 1.273.000.000 (մեկ միլիարդ երկու հարյուր յոթանասուներեք միլիոն) դրամ կամ 3.350.000 (երեք միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլար։

Հանրության համար խնդիրը ավելի հասկանալի դարձնելու նպատակով նշեմ, որ Նոր Նորք, Դավիթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների թաղապետները հանդիսանում են Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամներ, և այդ այգիները գտնվում են հենց այդ վարչական շրջաններում։

Նշեմ որ «Վերածննդի» և «Հաղթանակի 40-ամյակի» այգիները գտնվում են անմիջապես Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա շրջանների թաղապետարանների կողքին, այսինքն՝ այս ամենը տեղի է ունեցել Արամ Սարգսյանի կուսակցության թաղապետների աչքի առաջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին