▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այ ոչ մի բա՜ն, իրական ահաբեկչին փնտրիր քո մեջ»․ Դավիթ Ամալյանը՝ Փաշինյանին

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սովորաբար մռնչում են առյուծները, վնգստում են «շակալները»։ Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել առյուծներիի և շակալների խորհրդանշական տարբերությունների մասին, սակայն այս պահին ասելիքս այլ է։
Այ ոչ մի բա՜ն. Եթե ունես տանը հայելի նայիր նրա մեջ բնակվող շակալին, որն իր թուլությունը թաքցնում է իրեն ենթարկվող, քանակով ցավոք շատ շակալախմբերին, առյուծների վրա հարձակման հրահանգների մեջ...
«ահաբեկչություն»
Չէ մի չէ դեմոկրատիա։
Տո այ դատարկատկար, ինչպես նշեցինք ահաբեկչություն անում են առյուծների դեմ, Համ Վազգենին կրակեն, համ քե՞զ, շատ չի լինի՞ քեզ համար, համ մեր տղեքին քո ցեղակից ահաբեկիչները կրակեն, համ քե՞զ...
Ու քո կարծիքով դու էնքան կաս, որ կարող էս արժանի լինել գնդակին, կամ առհասարակ մահվա՞ն, սրանք վաստակում են ծնված մարդիկ, գնդակն էլ, մահն էլ, իսկ կենսաբանական գոյանքները առաջանում և վերանում են...
Ցանկալի կլիներ իմ կենսագրության մեջ քեզ ընդհանրապես չճանաչել, սակայն ցավոք չստացվեց, ես քո նմանների հետ չեմ շփվում նույնիսկ կենցաղում, թեպետ էդտեղ էլ էս հաղթել, քանի որ քո նման չունես դու միակն էս, ումից նույնիսկ հայհոյանքներն են ամաչում...
Ինչևէ անցնեմ քեզ դիմելուն...
Հանկարծ հիմա չմեռնես, ոչ էլ վաղը, քո ընտրաժեխի մոտ կհերոսանաս, խնդրում եմ առողջ եղիր, շատ կեր, դա քեզ շատ է սազում, երեխաներիդ լավ նայիր, հա, բայց էն լակոտիդ ասա մեծերի հանդեպ հարգանք ունենա, ճիշտ ա գիտենք, որ ինքդ էլ չունես, բայց մի զլացի իրեն ասա, փորձիր ուղիղ նայել երկրին, հակառակ կողմից երկիրը վերածվում է քո դիմացի հայելուն... իսկ ուղիղ նայելու դեպքում մի գուցե կտեսնես դիմացդ կանգնած մարդկանց արժեքը, կհասկանաս, որ իրենք ահաբեկիչ չեն, իրական ահաբեկչին կփնտրես քո մեջ, ու կփորձես պայքարել դրա դեմ, էս դեպքում գոնե հահոյանքները քո մոտ գալուց չեն ամաչի... հա էն ժեխակույտիդ էլ ասա թող մարդկություն անեն, լափամանիս տեղն ասեն, իմանամ մեջն ինչ կար։
Լավ իսկ որպես վերջաբան ուղղակի բարի ախորժակ»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին