▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյանների գերեզմանաքարերը տեղադրվել են. հարազատները մեռելոցին գերեզմանոց այցելեցին. news.am

News.am-ը գրում է. Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներն այսօր՝ սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի հաջորդ օրը նշվող մեռելոցին այցելել էր  Ավետիսյանների շիրիմին:

Հարազատները նախքան գերեզմանատուն գնալը հավաքվել էին Ավետիսյանների տան մոտ, սակայն ներս մտնել չկարողացան, քանի որ տան դուռը դեռ կապարակնքված է՝ արդեն կրկնակի:

Հարազատների հետ գերեզմատուն էին այցելել նաեւ գյումրեցիներ, նրանք խունկ ծխեցին ընտանիքի 7 անդամների հիշատակին: Ի դեպ, Ավետիսյանների գերեզմանաքարերն արդեն տեղադրված են՝ փոքրիկ Սերյոժայի անունով բացված հաշվեհամարին հավաքված գումարով եւ քաղաքապետարանի միջոցներով:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին