ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավելի շատ ու ճոխ արձագանքեցիք օտարերկրացի ֆուտբոլիստի վարքագծին մեր հայրենակցի հանդեպ, քան սեփական ժողովրդին ստրկացրած փնթիների վարքագծին: Ի դեպ էդ ֆուտբոլիստը` անկախ հանգամանքից, միշտ նման պահվածք է ունեցել ու կամ ընդունեք իրեն էդպիսին կամ մի գզվրտվեք, ինքը ձեր ստատուսներով չի դաստիարակվելու:
Կարևորը ֆուտբոլն ու երկրպագուներն են, մնացածը 0 արժեք ունի ձեր համար:
Հա, գուցե հաղթենք այսօր, գուցե պարտվենք, բայց դա որևէ բան չի փոխի մեր կյանքում, բացի մի երկու օր լոպազավարի գլուխ գովալու առիթից կամ սրան-նրան մեղավոր գտնելու կինոներից:
Չի փոխի, որովհետև մենք կարևորը անկարևորից տարբերելու պարզ ընդունակություն չունենք, իսկ հրատապը` ոչ հրատապից, էլ քննարկելու չի»։
|