▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատել են կռտել ժողովրդին․․․կրթվելն էլ՝ միշտ մարդիկ ձգտել են, դրա նորաձևը ո՞րն ա․ Ռուբեն Հախվերդյան

Որոշ ժամանակներում աշխատել են կռտել ժողովրդին․․․կրթվելն էլ՝ միշտ մարդիկ ձգտել են, դրա նորաձևը ո՞րն ա․ Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցի այս հատվածն է  Աննա Հակոբյանը տարածել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․

«Ռուբեն Հախվերդյանի երգերը ինձ համար մեծ արժեք ունեն, եւ, հետեւաբար, այդ երգերը ստեղծողը՝ մեծ հեղինակություն է։ Շատ կցանկանայի, որ հատկապես նա ուղիղ ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձեւ է»։ Արտիստը, երգահանը, իհարկե, պետք է խոսի ժողովրդի անունից, ներկայացնի նրան։ Այլ կերպ չի էլ լինում։ Բայց Կրթվելը նորաձեւ է շարժման նպատակներից մեկն էլ այն է, որ մենք դադարենք գնահատել մի բան, որի մասին մասին բավարար չափով տեղեկատվություն, գիտելիք եւ պատկերացում չունենք։ Մոլորություն է վստահ լինելը, թե ով գիտի՝ ինչ ասել է կրթություն, գիտի նաեւ՝ ինչի մասին է Կրթվելը նորաձեւ է շարժումը։ Ի դեպ՝ 8000 մարդ Երեւանում եւ մարզերում արդեն լսել է Կրթվելը նորաձեւ է շարժման բանախոսությունները։ Կարծում եմ՝ առավել եւս, մտավորականները պետք է շտապեն լուսանցքում չմնալ եւ միանալ այս շատ կարեւոր խոսակցությանը»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին