Ինչպես արդեն հայտնել էինք` հաղորդավար Վարդան Սարգսյանը հայր է դարձել։ Այս մասին նա հայտնել էր սոցիալական ցանցի իր էջերի միջոցով։ Հանրության շրջանում էլ լայն քննարկումներ են սկսվել, թե ով է երեխայի մայրը։
Վարդանն էլ այս հարցը դեռ անպատասխան է թողել։ Միայն տարիներ առաջ արված հարցազրույցներից մեկում հաղորդավարը խոստովանել էր, որ աշխատանքի պատճառով անձնականին ժամանակ չի մնում.
«Շատ աշխատասեր եմ, չեմ սիրում տեղում դոփել: Միայն անձնականի համար, ցավոք, ժամանակ չիմնում: Աշխատանքս խանգարում է անձնականիս: Կնոջը հմայիչ է դարձնում առողջ, հետաքրքիր մտածելակերպը, աշխարհայացքը, գաղափարները: Կնոջը առաջինը դատում եմ ուղեղով, հետոնոր՝ արտաքինով: Հաճելի է շփվել գեղեցիկկնոջհետ, բայց երբ զրուցում ես այդպիսի մեկի հետ, պարզվում է՝ ներսից դատարկ է, հիասթափություն ես ապրում: Իհարկե, եթե կինը ե՛ւ խելացի է, ե՛ւ գեղեցիկ, հրաշալի է»,- ասել էր Վարդանը։
Իսկ այսօր հաղորդավարը նաև հոլովակ է հրապարակել՝ ցույց տալով իր և նորածին որդու առաջին հանդիպումը. «Մեր առաջին հանդիպումը: Բարև, ես Վարդանն եմ, իսկ դու իմ աշխարհը, ով պետքա պատվով կրի իր պապիկի` Նորայրի անունը, ով հիմա երկնքից ամենից շատնա ուրախացել»,-հոլովակին կից գրել էր հաղորդավարը։
Աղբյուրն ՝ այստեղ
Դիտեք նաև՝