▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Ղազարյանը՝ թոռնուհու մարմնավորած կերպարի մասին

BlogNews.am-ը գրում է.

Աարդեն պատմել են «Նվագախմբի երեխաները» նախագծի մասին, որտեղ նկարահանվում են տասներեք հիմնական կերպարներ: Նրանից մեկն էլ Աշոտ Ղազարյանի թոռնուհին է՝ Անահիտը: Դերասանը միշտ չի հասցնում ներկա լինել նկարահանումներին, բայց թոռնուհու աշխատանքին հետևում է. «Անահիտը մյուզիքլում մարմնավորում է թիթիզ աղջնակի, ով անընդհատ սոցցանցերում սելֆիներ ու տեսագրություններ է տեղադրում, ուրախանում կամ տխրում ստացած լայքերի քանակից»:

Դերասանը վստահ է, որ «Նվագախմբի երեխաներ» մյուզիքը, միանշանակ, սիրվելու է, քանի որ իր ֆորմատով առաջինն է. «Ինչքանով հասցրել եմ ծանոթանալ նախագծին, կազմակերպիչներն ամեն ինչ արել են, որ հայ մանուկները հեռուստաէկրանից տեսնեն լավ որակի արտադրանք, սովորեն, միևնույն ժամանակ, վայելեն այդ րոպեները: «Նվագախմբի երեխաները» մյուզիքլը վստահաբար սիրվելու է հեռուստադիտողի կողմից»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին