Համացանցում կայծակնային արագությամբ տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ Արթուր Ալեքսյանի եղբայրը` Ռաֆայել Ալեքսանյանը, վրաերթի է ենթարկել երկու մանկահասակ երեխաների:
ՍթարՆյուզ-ը գրում է, որ կապ հաստատեց լեգենդար մարզիկի եղբոր` Ռաֆայել Ալեքսանյանի հետ՝ դեպքի մանրամասները հասկանալու համար։
«Ռաֆայելը մեզ հետ զրույցում նշեց, որ վրաերթ տեղի չի ունեցել, զուտ երեխաներից մեկը կպել է մեքենայի կողային հայելիներից մեկին, որից հետո` հենց Ռաֆայելի պնդմամբ, նրանք գնացել են հիվանդանոց
«Հիվանդանոցում զննում անցնելուց հետո վերադարձել ենք հետ, որևէ մեկին որևէ բան չի պատահել, երեխաների առողջությանը ոչինչ չի սպառնում»:
Ինչ վերաբերվում է բողոքի ցույցին` մեր ունեցած տեղեկություններով դա այն պատճառով է, որ նշված վայրում շատ են լինում նման դեպքեր և քաղաքացիները այդ բողոքի ցույցով փորձում են գրավել պատկան մարմինների ուշադրությունը»,-գրել է կայքը: