▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք Վայոց ձորում, 48-ամյա հայրը uեքuուալ բնույթի գործողություններ է կատարել դuտեր նկատմամբ

Հունիսի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ոստիկանություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Վայոց ձորի մարզի 48-ամյա բնակիչը իրենց տանը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրում իր անչափահաս դստերը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հավաստի տվյալներ են ձեռք բերվել, որ հայրը մարզի բնակավայրերից մեկում, միայնակ գտնվելով անչափահաս դստեր հետ, և օգտվելով վերջինիս քնած լինելու հանգամանքից, այսինքն՝ նրա անօգնական վիճակն օգտագործելով, հունիսի 3-ին, 4-ին և 5-ին՝ գիշերային ուշ ժամերի, պարբերաբար նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, մասնավորապես իջեցրել է գիշերանոցը, ձեռք տվել վերջինիս սեռական օրգաններին ու բավարարել իր սեռական կարիքները։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին