▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք՝ Երևանում

Ապրիլի 24-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում տրանսպորտային կանգառի համար նախատեսված վայրում՝ Ոսկու շուկայի հարևանությամբ մահացած քաղաքացի կա:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ ոչ թե մահացած քաղաքացի կա, այլ նա նստարանին քնած է:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ քնած քաղաքացին Երևանի բնակիչ 53-ամյա Արսեն Հ.-ն է:

Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին