▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմենչիկի բարեկամները սպառնում են լրագրողին Արա Աբրահամյանով

Սերժ Սարգսյանի կողմից Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելու փաստը ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում մեծ դժգոհություն է առաջացրել: Մամուլը, սոցցանցերը ողողված են Արմենչիկի մասին տարբեր բնույթի մեկնաբանություններով, հիմնականում բացասական արձագանքներով: Որպես լրագրող ես էլ անդրադարձ կատարեցի երևույթի վերաբերյալ Facebook-ի իմ էջում՝ հայտնելով իմ կարծիքը՝ առանց վերջինիս անձը վիրավորելու: Այսօր Արմենչիկը և նրա ընտանիքը հաշվեհարդար են տեսնում իմ նկատմամբ. իր բարեկամ աղջիկների՝ Էդմինա Հովակիմյանի և Լիլիթ Ներսիսյանի միջոցով ամենանողկալի բառապաշարով, հայհոյախառն խոսքերով իմ անձնական էջում ինձ վիրավորում են՝ անգամ սպառնում Արմենչիկի և Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի անունից: Նրանց զգուշացրեցի, որ իրենց կոռեկտ պահեն, ներողություն խնդրեն գրածների համար, հիշեցնելով՝ հակառակ դեպքում՝ ես էլ Արմենչիկի կնոջ մոսկովյան արկածների մասին կգրեմ: Դրանից հետո իմ անձնական էջում Արմենչիկի բարեկամուհիները սեռական բնույթի հայհոյանքներով ու սպառնալիքներով ինձ գրում են զազրելի տեքստեր: Ստորև ներկայացնում եմ այդ սպառնալիք նամակներից մեկը. ներողություն եմ խնդրում ընթերցողներից, բայց ստիպված եմ հրապարակել այդ քստմնելի տեքստը: Առայժմ չեմ դիմում իրավապահ մարմիններին, (հուսով, որ Արմենչիկն ու իր ազգականները հրապարակավ ներողություն կխնդրեն) զերծ եմ մնում մեկնաբանություններից՝ այն թողնելով բոլոր նրանց, ովքեր իրենց բացասական կարծիքն էին հայտնել Արմենչիկին՝ վաստակավորի կոչում տալու վերաբերյալ:

Գայանե Մանուկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին