▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Մուրադյան, Դուք շոումե՞ն եք, թե՞ Առողջապահության նախարար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Արմեն Մուրադյան, սթափվեք, Դուք կինոստուդիայում չեք աշխատում, որ գիշեր-ցերեկ ձեզ նոր կերպարներ եք հորինում ու սրա նրա ֆեյսբուքյան պատին հերոսանում.... ի վերջո օդում, մետրոյում ու ջրում փիառ շոուներ բեմադրելու փոխարեն հանրությանը պատասխան տվեք, թե ինչպես եղավ, որ վերջին շրջանում հղիներ սպանվեցին հիվանդանոցներում ու սպանության համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։ Ինչպե՞ս ստացվեց, որ սեփական PR-ից ժամանակ չտրամադրեցիք, այցելեիք Գյումրի՝ սպանված 23-ամյա հղի Ջուլիետա Գասպարյանի հարազատներին, ինչպես ստացվեց, որ չայցելեցիք տասնյակ թունավորված երեխաներին մարզային՝ կիսափուլ, զուգարանից ու ջրից զրկված ինֆոկցիոն բաժանմունքներ, թե՞ խայտառակ տեսարանների ֆոնին կխամրեր ձեր բարետեսությունը... 
Ի դեպ, ի՞նչ եղավ Քաջարանի հիվանդանոցի այն խայտառակ դեպքը, երբ շուրջ երկու տասնյակ առողջ մարդիկ հիվանդանոցում դարձան խրոնիկ հիվանդներ՝ վարակվելով հեպատիտ ց-ով,... քանի՞ հոգի քրեական պատասխանատվության ենթարկվեց դրա համար... Ցանկալի կլինի, որ ձերոնց խորհուրդ տաք ֆեյսբուքյան պատերին ձեր օդային, ցամաքային «սխրանքներից» բացի հանրությանը իրազեկեն վերոնշյալի վերաբերյալ ձեր արած-չարածի մասին ....
Ի վերջո, Դուք շոումեն եք, թե՞ առողջապահության նախարար....

 

Գայանե Սարիբեկյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին