▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Արմենակյանը չպետք է այդ օրն Ազգային ժողովում լիներ. նրա կինը վերհիշում է կատարվածը

Armlur.am-ը գրում է. 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությունից հետո անցել են տարիներ, բայց մենք մտածում ենք, որ դեպքը հենց նոր տեղի ունեցավ, քանի որ վերքը թարմ է, հիշողությունները երբեք չեն կորչում: Զրույցում այս մասին նշեց այդ օրը սպանված Արմենակ Արմենակյանի կինը` Արմինե Արմենակյանը: «Միգուցե լիովին չի բացահայտվել, կան առեղծվածներ հենց կախված Արմենակ Արմենակյանի հետ: Կարծում եմ` սերունդները կիմանան այդ մասին և ով էր կամ ինչու խփեց Արմենակյանին», – նշեց տիկին Արմինեն: Նա նշեց, որ Արմենակյանն այդ օրը չպետք է լիներ Ազգային ժողովում և առավոտյան արթնանալով այնտեղ մեկնելու մտադրություն չէր ունեցել: «Արմենակյանը պետք է լիներ Սպիտակում: Վերջին խոսքերը եղել են ես թուրքի դեմ չեմ չոքել», – նշեց նա: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին