▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. Երասխահուն գյուղում հորթի մարմնով, թռչնի գլխով տարօրինակ կենդանի է ծնվել. shamshyan.com

 

 

 

 

 

shamshyan.com-ը գրում է. Այսօր` հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երասխահուն գյուղի բնակչուհի, 56-ամյա Անուշ Կոստանյանը առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, երբ փորձել է կովին կթել, չի կարողացել, քանի որ, ըստ նրա պատմածի` անհանգիստ կովը շարժումներ էր անում և չէր ենթարկվում իրեն, մինչդեռ Անուշը միշտ առանց խնդիրների կթել է կովին: Անհանգստանալով այդ հանգամանքից, Անուշը խնդրել է, որ իրեն օգնության գա Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի անասնաբույժ Եղիշ Կոստանյանը:

Վերջինս նայելով անասունին, ասել է, որ նա վիժում է: Դրանից հետո անասնաբույժը ինքն իր ուժերով կովի միջից կարողացել է դուրս բերել ընդերքը, որի մեջ եղել է տարօրինակ կենդանի`թռչունի գլխով, կովի մարմնով:

Գյուղացիներն ասել են, որ նման դեպք առաջին անգամ է հանդիպում գյուղում:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին