Էդմոն Մարուքյանը յութուբյան իր էջերում տարածած տեսանյութում անդրադարձել է օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին, որտեղ վերջինը նշում էր, թե ՀՀ–ում գործող քաղաքական ուժերը երկու խմբի են բաժանվում՝ ուժեր, որոնք ուզում են Հայաստանը պատերազմի տանել, և «Քաղաքացիական պայամանգիր», որն ուզում է խաղաղություն բերել։
«Հայաստանի ղեկավարը, երբ ասում է՝ անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, դրանով, ըստ էության ցուցմունք է տալիս ՀՀ պետականության դեմ, իբրև` իր երկիրն է կոնֆլիկտ հրահրել։ Նա համարում է, որ Հայաստանն է կոնֆլիկտ հրահրել։ Մինչդեռ սա ադրբեջանական թեզ է։ Իրականությունն այն է, որ ՀՀ–ն կոնֆլիկտ չի հրահրել։ Ադրբեջանը վարել է քաղաքականություն, որն ուղղված է եղել սովետական միության տարածքում բնակվող հայերի դեմ: ՀՀ Սահմնադրությունից անկախության հռչակագրին հղումը հեռացնելով, Փաշինյանը մայր փաստաթղթից հանում է ՀՀ ծննդականը։
Փաշինյանը ժողովրդին շանտաժ է անում, ասում է՝ ով իմ հետևից չգա, ուրեմն պատերազմ է ուզում, և այդ շանտաժի արդյունքում վերացնում է ՀՀ անկախության հենքը։ Փաշինյանը երկիրը տանում է ազգակործան պրոցեսի: Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում»,–ասել է Էդմոն Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


