Արցախը հանձնելն էր խաղաղությա՞ն գինը. հարցը ՔՊ–ական պատգամավորին հունից հանեց, լեզվակռիվ եղավ նրա և լրագրողի միջև
ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը` Աննա Հակոբյանի եղբայրը, շարունակեց ՔՊ–ում ընդունված թեզը պնդել, թե «Արցախը հանձնել են Եվլախում»։ Լրագրողի դիտարկմանը, որ Արցախը հանձնել է Փաշինյանը 2022–ին Պրահայում, Հրաչյա Հակոբյանը վստահ պնդեց. «Դա Արցախը հանձնել չէր»։
Արցախցի լրագրողի դիտարկմանը, թե ես ուզում եմ իմ հայրենիքում անվտանգ ապրել, ինչու չեք մտածում վերադարձի մասին, ՔՊ–ական պատգամավորն ասաց, թե «մենք էլ էինք ուզում, որ դուք ապրեք անվտանգ։ Ասում էինք` գնացեք, բանակցեք, ոչ թե հանձնեք, հիմա ինչի՞ եք ուզում վերադառնաք»։