«Վարչապետը Փարաքարի համայնքապետի սպանության վերաբերյալ հետևություններ է արել ու կարծես վերդիկտ է կայացրել»,- լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Վարչապետը հետևություններ արել է, շատ լավ է արել, ես չեմ կարող հետևություններ անել, այդ հարցի պատասխանատուն ես չեմ, որ հետևություններ անեմ»։ *** |
«Չե՞ք կարծում, որ Փարաքարի համայնքապետի սպանությունը արդարադատության անկյունից բացթողում էր»․ հարցրել է «Նյուզ»-ի թղթակիցը ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից։ «Արդարադատության անկյունը ի՞նչ կապ ունի այդ դեպքի հետ։ Այո, գուցե և որոշ մարդկանց վատ աշխատելու արդյունք է, գուցե այնպիսի բանի արդյունք է, որը հնարավոր չէր կանխատեսել, այսինքն՝ նման իրավիճակներից չենք կարող ապահովագրված լինել, ցավոք սրտի, աշխարհը չի կարող ապահովվագրված լինել։ Այո, ցավալի դեպք է տեղի ունեցել, նախաքննությամբ կպարզվեն բոլոր հանգամանքները, որից հետո կկարողանանք հերտևություններ անել»,- պատասխանել է նախարարը։ Իսկ աշխատանքից ազատումներ սպասվո՞ւմ են․ հետաքրքրվել է լրագրողը։ «Ես չեմ կարող կանխատեսումներ անել, որովհետև նախ արդարադատության նախարարության հետ ոլորտային առնչություն չունի այս իրավիճակը, և երկրորդ՝ մինչև քննությունը չլինի և գործի հանգամանքները չպարզվեն՝ ելքի մասով որևէ դիտարկում անել չենք կարող»,- ասել է Սրբուհի Գալյանը։ |
«Առաջարկում եմ՝ ամեն անգամ վարչապետից հարցնել՝ ինչը ոնց է անում»․ Սրբուհի Գալյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին