▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արաբկիրում բնակվող սիրիահայ, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի երեխաները հյուրընկալվել են Մատենադարանում

Արաբկիր վարչական շրջանի սիրիահայ և տարբեր սոցիալական խմբերի 17 երեխաների համար կազմակերպվել է ճանաչողական էքսկուրսիա Մատենադարան: Երեխաներին ներկայացվել են Մատենադարանի ստեղծման, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման համառոտ պատմությունը, միջնադարյան խոշոր մատենագիրների մի քանի աշխատություններ: 

Հատկապես սիրիահայ աշակերտներից շատերի համար սա առաջին այցելությունն էր Մատենադարան, սակայն, ինչպես խոստովանել են նրանք էքսկուրսիայի ավարտին, դա կլինի ոչ վերջինը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին