▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլը կես ընկավ, հլա ջուր ենք ծեծում

 

Հլա, որ մառազմատիկ կանանց «քաջագործություններն» ենք խաղցնում, քննադատում, վերլուծում, արդեն սկսեցին նաև պատիվ պահանջելու, պատասխանատվության ենթարկելու կոչեր հնչել: Քիմ Քարդաշյանի՝ նախ «աշխատակազմին», հետո իրեն աղ ու հացով դիմավորեցինք, շուտով երևի Շամշյանի նկարներից կծանոթանանք նաև նրա «աշխատասենյակին ու համապատասխան կահ կարասիին»...
Բայց հլա լրջանաք, այս ինչու՞ է Ապրիլը, Ապրիլ 24-ը ԻԳԱՑՎՈՒՄ, սա հո Մարտը, Մարտի 8-ը չէ՞: Առջևում Հայոց Ցեղասպանության, Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցն է, որը բացի իր բարոյա-հոգեբանական իմաստից, ունենալու է մեծ քաղաքական նշանակություն համայն հայության համար: Ինչու՞ ոչ մի բան չի խոսվում ու չի արվում բոլոր այն ծրագրերի, միջոցառումների, դեպքերի ու դեմքերի մասին, որոնք պետք է համապատասխան հնչեղություն տան այդ խիստ կարևոր ու նշանակալի օրվան: Աստված չանի, որ սատանան մտած լինի մեջները ու անի ամեն բան, որպեսզի ՈՉԻՆՉ ՉԱՐՎԻ: Աստված չանի, որ հին խասյաթի համաձայն, էս խեղճ կնկթանց հանած լինեն մեյդան ու իրենք էլի հետևները թաքնվեն...

Հլա, որ մառազմատիկ կանանց «քաջագործություններն» ենք խաղցնում, քննադատում, վերլուծում, արդեն սկսեցին նաև պատիվ պահանջելու, պատասխանատվության ենթարկելու կոչեր հնչել: Քիմ Քարդաշյանի՝ նախ «աշխատակազմին», հետո իրեն աղ ու հացով դիմավորեցինք, շուտով երևի Շամշյանի նկարներից կծանոթանանք նաև նրա «աշխատասենյակին ու համապատասխան կահ կարասիին»...

Բայց հլա լրջանաք, այս ինչու՞ է Ապրիլը, Ապրիլ 24-ը ԻԳԱՑՎՈՒՄ, սա հո Մարտը, Մարտի 8-ը չէ՞: Առջևում Հայոց Ցեղասպանության, Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցն է, որը բացի իր բարոյա-հոգեբանական իմաստից, ունենալու է մեծ քաղաքական նշանակություն համայն հայության համար:

Ինչու՞ ոչ մի բան չի խոսվում ու չի արվում բոլոր այն ծրագրերի, միջոցառումների, դեպքերի ու դեմքերի մասին, որոնք պետք է համապատասխան հնչեղություն տան այդ խիստ կարևոր ու նշանակալի օրվան: Աստված չանի, որ սատանան մտած լինի մեջները ու անի ամեն բան, որպեսզի ՈՉԻՆՉ ՉԱՐՎԻ: Աստված չանի, որ հին խասյաթի համաձայն, էս խեղճ կնկթանց հանած լինեն մեյդան ու իրենք էլի հետևները թաքնվեն...

Արմեն Զատիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին